ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ԹԽՎԱԾՔ

Շոկոլադով մեղրով տորթ

Բաղադրիչներ.

ձվի սպիտակուց – 8 հատ,
կարագ – 150 գ,
շաքարի փոշի – 200 գ,
կաթնային շոկոլադ – 100 գ,
ալյուր – 150 գ,
փխրեցուցիչ – 2 թ.գդ.,
կրեմ.
սերուցք – 300 մլ, (35%)
մեղր – 60 գ,
ժելատին – 10 գ
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ անել, դնել սառնարանը: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը կարագի հետ, խառնել: Սպիտակուցը հարել, մինչև ստացվի անշարժ փրփուր, քիչ-քիչ լցնել շաքարի փոշին: Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, 1/3 մասը լցնել սպիտակուցի մեջ, զգուշորեն խառնել թիակով: Ավելացնել նաև շոկոլադի մի մասը, խառնել: Աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրն ու շոկոլադը: Բաժանել 5-7 մասի, թխել 175-180 աստիճանում 30 րոպե: Սերուցքը մեղրի հետ հարել, ավելացնել ժելատինը: Շերտերին քսել կրեմը, թողնել մի քանի ժամ սառնարանի մեջ: Զարդարել շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով