ՊԱՆՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Պանրով կարկանդակ

Բաղադրիչներ.

պատրաստի շերտավոր խմոր – 450-500 գ,
հալած պանրիկ– 2-3 հատ,
ձու – 4 հատ,
սամիթ և մաղադանոս –  3-4 ճյուղ,
սոխ – 2-3 հատ,
բուսայուղ – 25-30 գ

Խմորը կիսել, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Պատրաստել միջուկը. երեք ձու հարել: Պանրիկները քերիչով անցկացնել: Կանաչին մանր կտրատել: Սոխը կտրատել, սոխեռած անել: Ձուն, կանաչին, քերած պանիրը, սոխեռածը խառնել: Այնպես անել, որ միջուկը շատ պինդ չլինի: Տեղադրել խմորի վրա: Երկրորդ շերտ խմորը բացել, կարկանդակը ծածկել, եզրերը փակել, վրան ձու քսել:

Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում 30-40 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Մատուցել կտրատած:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով