ԲԵԼՅԱՇ. ՂԱԶԱԽԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Բելյաշ

Բաղադրիչներ.
խմոր (կարելի է մեկուկես կգ խմորիչով խմոր վերցնել).
ալյուր – 1 կգ,
չոր խմորիչ – 1 տուփ,
աղ – 1 թ.գդ.,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
ջուր – 550 – 600 մլ, (2,5 բաժակ),
բուսայուղ – 4 ճ.գդ.,
խմոր.
ոչխարի միս – 700 գ,
սոխ – 4 հատ,
աղ – 1 թ.գդ.,
աղացած սև պղպեղ,
տապակելու համար.
բուսայուղ – 1-1,5 լ

Ջուրը գոլացնել  30-40 աստիճան և ավելացնել շաքարավազն ու խմորչը: Թողնել  15 րոպե: Ավելացնել աղը, խառնել: Ալյուրն ավելացնել, լավ խառնել,  ընթացքում ավելացնել մի քիչ բուսայուղ: Հետևել, որ գնդիկներ չմնան: Ծածկել մաքուր սրբիչով և թողնել 20-25 րոպե, մինչև սկսի հեշտ պոկվել կաթսայից: Հետո թողնել 30-40 րոպե, նորից տրորել: Բելյաշի խմորն ավելի փափուկ է, քան սովարական կարկանդակինը, բայց այն պիտի ձևը պահի, չտարածվի: Միջուկի միսը աղալ կամ մանրացնել, սոխի հետ երկու անգամ մսաղացով անցկացնել, աղ, պղպեղ, կես բաժակ ջուր ավելացնել, լավ խառնել: Խմորը դնել սեղանին: Կարելի է մի քիչ բուսայուղ քսել: Սակայն լավ ստացված խմորը չպիտի կպչի ձեռքերին նույնիսկ առանց բուսայուղի: Ալյուր ցանել պետք չէ, քանի որ այն ձեթի մեջ կայրվի և կփոխի կարկանդակի համը և գույնը: Խմորը 20 կամ ավելի, մասերի բաժանել, ըստ նախասիրության: Միսը բաժանել նույնքան մասերի, որքն խմորը: Ամեն խմորի գունդ բացել 5-7 միլիմետր հաստությամբ: Մեջտեղում դնել միջուկ, ծայրերը լավ փակել, բերել դեպի կենտրոն և ձեռքով սեղմել: Պետք է ստացվի 1,5 – 2 սմ հաստությամբ կլոր կարկանդակ: «Կարը» դեպի ներքև տապակել առատ ձեթի մեջ, ոսկեգունելուց հետո շուռ տալ: Բելյաշները դնել քամիչի վրա, գուցե մի քիչ հում թվան, բայց դա միջուկի ջրիկ լինելուց է: Ստուգել, արդյոք միջուկը եփվել է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով