ՍՈՒՆԿՈՎ ԼՑՈՆԱԾ ՁՎԵՐ

Սունկով ձու

Բաղադրիչներ.

ձու – 5 հատ,
թարմ շամպինիոն  – 200 գ,
թթվասեր – 1  ճ.գդ.,
բուսայուղ – 3 ճ.գդ.,
սոխ – 1 գլուխ

Մի քանի սունկ բարակ շերտատել այնպես, որ ձևը երևա: Տապակել մինչև խրթխրթան դառնան և դնել անձռոցիկի վրա: Սրանք զարդարելու համար են: Մնացած սունկը մանր կտրատել: Սոխը նույն ձևով կտրատել և սունկի հետ տապակել: Վերջում աղ անել, ավելացնել մի գդալ թթվասեր, խառնել: Թողնել սառչի: Ձվերը պինդ խաշել, մաքրել, զգույշ կիսել մեջտեղից: Դեղնուցները հանել: Քերիչով անցկացնել և խառնել սունկով միջուկին: Ձվի սպիտակուցները լցոնել գդալի օգնությամբ: Ձվերը շարել տափակ ափսեի մեջ, զարդարել տապակած սունկի շերտերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով