ՔՐՉԻԿ

qrcik

Ձավար – 1/2 բաժակ,
թթու կաղամբ – 500գ,
սոխ – 2 հատ,
տոմատի մածուկ – ըստ ճաշակի,
բուսայուղ,
կարտոֆիլ – 500գ,
աղ, պղպեղ,
մաղադանոս

Սոխը մանր կտրատել և տապակել յուղով: Հետո ավելացնել նախապես թրջած, լվացած, քամած և կտրատած թթու կաղամբը: Այս ամենը լցնում ենք խորը կաթսայի մեջ և շոգեխաշում` պարբերաբար սառը ջուր ավելացնելով: Հետո բանջարեղենի վրա ավելացնում ենք տոմատի մածուկը, խառնում և շարունակում շոգեխաշել: Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել և եփել առանձին: Ձավարը նույնպես առանձին եփել: Հետո ձավարը և կարտոֆիլը, ինչպես նաև այն ջուրը, որի մեջ դրանք եփվել են, ավելացնել կաղամբի վրա: Եռացնել 10-15 րոպե: Քրչիկը մատուցել` վրան ցանելով կարմիր պղպեղ և մաղադանոս:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով