ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՀԱԼՎՈՂ ԱԿՆԹԱՐԹ»

«Հալվող ակնթարթ»

Բաղադրիչներ.
ալյուր – 1 բաժկ,
եգիպտացորենի օսլա – 1/2 բաժակ,
շաքարի փոշի – 1/2 բաժակ,
աղ – 1 պտղունց,
կարագ – 150 գ,
նարնջի կեղև – 1 թ.գդ.,
ձու  – 1 հատ,
վանիլ – 1 թ.գդ.

Ալյուրը մաղել, խառնել օսլային, շաքարի փոշու, աղի հետ: Եթե օսլա չկա, կարելի է փոխարինել այն 1/4 բաժակ աղացած նուշով: Թասի մեջ ձուն հարել, ավելացնել վանիլը, խառնել: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել, ավեացնել նարնջի կեղևը, խառնել: Կարելի է կեղևը չօգտագործել: Կարագը խառնել ալյուրի խառնուրդին, խառնել, մինչև միատարր դառնա: Ավելացնել ձուն, խառնել: Տոպրակով փաթաթել, երկու ժամով դնել սառնարանի մեջ: Փոքր կտրոներ պոկելով`  3-4 սանտիմետրանոց գնդիկներ անել, շարել յուղաթղթով ծածկած տապակի վրա, թողնել արանքներ, քանի որ խմորը հալվում է:  Պատառաքաղը մտցնել ալյուրի մեջ, նախշեր անել թխվածքաբլիթների վրա, կամ մի ուղղությամբ, կամ խաչաձև: Թխել  180 աստիճանում մոտ 12 րոպե: Երբ խմորը դառնա բաց կրեմագույն և հեշտ պոկվի թղթից, պատրաստ է: Թողնել հովանա ցանցի վրա: Պահել լավ փակվող ամանի մեջ, որ խոնավություն չկլանի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով