ԱՂՑԱՆ «ԲԼՐԱԿ» ՀՈՒՆԱԿԱՆ

Բլրակ

Բաղադրիչներ.

ապխտած հավի միս – 150 գ,
ապուխտ – 150 գ,
ձու – 2 հատ,
պանիր – 100 գ,
լոլիկ – 1 հատ,
թարմ վարունգ – 1 հատ,
սխտոր – 1 պճեղ,
թթվասեր – 3 ճ.գդ.,
մայոնեզ – 2 ճ.գդ.,
մանանեխ – 0,5 թ.գդ.,
աղ, պղպեղ,
հազար

Հավի միսը, ապուխտը, վարունգը, լոլիկը, պանիրը, խաշած ձվի սպիտակուցները երկար ու բարակ շերտերով կտրատել: Դեղնուցները դնել ափսեի մեջ, պատառաքաղով տրորել, ավելացնել մանանեխ, ճզմած սխտոր, մայոնեզ, թթվասեր, աղացած պղպեղ: Զանգվածը խառնել, դարձնել համասեռ: Այն լցնել կտրատած մթերքի վրա: Աղցանը կարելի է խառնել կամ կարելի է դասավորել շերտ-շերտ` դնելով  ամանի մեջ փռած հազարի տերևների վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով