ԿՎԱՍ

Կվաս

Բաղադրիչներ.

աշորայի հաց (ржаной хлеб) – 0,5 կգ,
խմորիչ – 15 գ,
շաքարավազ – 100 գ,
չամիչ – 250 գ,
անանուխ (կարելի է առանց դրա) – 10 գ

Սև հացը կտրատել, չորացնել ջեռոցի մեջ: Չորահացը լցնել կաթսայի մեջ, այնքան եռացած ջուր լցնել վրան, որ հացը ծածկվի: Փակել կափարիչով, թողնել 3-4 ժամ: Հետո թուրմը քամել, լցնել խմորիչը, շաքարավազն ու անանուխը: Կարելի է մեծ բանկայի մեջ պատրաստել, անձեռոցիկով ծածկել, թողնել մեկ օր խմորվի: Երբ կվասը սկսի փրփրել, նորից քամել: Ավելացնել չամիչն ու դնել սառնարանի մեջ: Կարելի է անմիջապես խմել, բայց ավելի համեղ է, եթե մի օր մնում է սառնարանում: Լցնել շշերի մեջ և պահել սառնարանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով