ԵԼԱԿՈՎ ՏՈՐԹ

Ելակով տորթ

Բաղադրիչներ.

կարագ – 150 ,գ
ձու – 3 հատ,
ալյուր – 2 բաժակ,
կեֆիր – 100 մլ,
փխրեցուցիչ – 1 տուփ,
շաքարավազ – 6 ճ.գդ.,
կրեմ.
շաքարավազ – 2 ճ.գդ.,
կաթնաշոռային պանիր – 150 մլ,
սերուցք – 250 մլ,
ելակ – 350 գ,
շաքարի փոշի – 2 ճ.գդ.,
ելակի ժելե – 1 տուփ,
անանուխի տերևներ զարդարելու համար

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կեֆիրը, փափուկ կարագը: Ալյուրը փխրեցուցիչի հետ լցնել, խմոր հունցել: Խմորը երկու մասի բաժանել, թխել 180 աստիճանում: Կրեմի սերուցքը հարել, ավելացնել շաքարի փոշին: Վերջում ավելացնել կաթնաշոռային պանիրը: Ելակը առանձին խառնել շաքարավազին: Խմորների կողքերը կտրել: Առաջին շերտը դնել տապակի մեջ, վրան ելակի երկու երրորդը լցնել, Խյուսի վրա դնել կիսած ելակներ: Վրայից լցնել սերուցքային կրեմի մի մասը: Տորթի և կաղապարի արանքում ելակներ դնել: Երկրորդ շերտը դնել և կրեմով ծածկել: Պատրաստել ելակի ժելե և լցնել տորթի կողքերին: Դնել սառնարանի մեջ, հանել, կրկին կրեմով ծածկել, զարդարել ըստ ճաշակի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով