ՁՈՒԿ ԹԹՎԱՍԵՐԻ ՄԵՋ

Թթվասերով ձուկ

Բաղադրիչներ.

ձուկ – 800 գ,
կարտոֆիլ – 500 գ,
թանձր թթվասեր – 4 ճ.գդ.,
սոխ –  2 գլուխ,
համեմունք` պղպեղներ, մշկընկույզ, հազրեվարդ, չոր բանջարեղեն – 3 ճ.գդ.,
ցորենի ալյուր – 3 ճ.գդ.,
բուսայուղ,
ձիթայուղ – 1 ճ.գդ.

Ձկան փորոտիքը, թեփուկները, խռիկները մաքրել: Լվանալ, չորացնել, համեմունքները տրորելով քսել ձկան մեջ և վրան: Ալյուրի մեջ թաթախել, բուսայուղով տապակել երկու կողմից, մինչև կեղևակալի: Ձկան վրան թթվասեր քսել, մնացած թթվասերը ջրով բացել, լցնել տապակի մեջ: Սոխը օղակ-օղակ կտրատել, մի մասը շարել ձկան վրա: Մնացածը թողնել զարդարելու համար: Եփել ջեռոցում  40-60 րոպե 160 աստիճանում: Կարտոֆիլը մաքրել, լվանալ, չորս մաս անել: Մնացած համեմունքները լցնել կարտոֆիլի վրա, ձիթայուղ լցնել, խառնել: Եփել ջեռոցում: Ձուկը, կարտոֆիլը և սոխի օղակները մատուցել միասին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով