ՄԹԵՐՔԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սառեցված մթերք

Վերջապես եկավ ամառը` մրգի ու հատապտուղների ժամանակը: Անշուշտ, նրանք թարմ վիճակում ավելի համեղ և օգտակար են: Բայց մենք մրգերի կարիքը զգում ենք հատկապես, երբ նրանք արդեն չկան` ձմռանը: Միրգը և բանջարեղենը կարելի է պահածոյացնել, սակայն կա ավելի հեշտ և պակաս ծախսատար եղանակ` սառեցնել դրանք: Թարմ մթերքը պետք է արագ սառեցնել, որ այն չկորցնի իր տեսքը: Սառեցված միրգը ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան պահածոյացվածը: 

Գետնամորին, սև և կարմիր հաղարջը, մորին, փշահաղարջը ( крыжовник), սալորը, ծիրանը սառեցնելու համար նախ միրգը պետք է փռել սինու կամ տափակ ափսեի վրա, սառեցնել, ապա միայն լցնել այն տարայի մեջ, որում պահվելու է մթերքը: Սալորն ու ծիրանը սառեցնելուց առաջ պետք է կիսել, կորիզը հանել: Ելակն ու գետնամորին ավելի համեղ կլինեն, եթե վրան մի քիչ շաքարավազ ցանեք:

Տանձն ու խնձորը սառեցնելուց առաջ կտրել, կորիզները հանել, մի քիչ սառչելուց հետո լցնել ամանների մեջ, վրան սենյակային ջերմաստիճանի շաքարի օշարակ լցնել (3/4 բաժակ շաքար մի բաժակ ջրին) և այդպես սառեցնել:

Սունկը սառեցնելուց առաջ պետք է ընտրել ամենալավը: Աղաջրի մեջ թեթևակի խաշել, սառեցնել և չորացնել: Հետո սունկը փոքր բաժիններով լցնել տոպրակների կամ ամանների մեջ:

Սամիթը, մաղադանոսը, նեխուրը պետք է հերմետիկ փաթաթել տոպրակի կամ փայլաթիթեղի մեջ փոքր փնջերով: Կապել և դնել սառցախցիկի մեջ:

Ծաղկակաղամբը, կանաչ լոբին, գազարը և այլ բանջարեղենը, խավարծիլը, թրթնջուկը, սառեցնելուց առաջ խորհուրդ է տրվում  2-3 րոպե պահել եռացող ջրում, հովանալուց հետո լցնել ամանների մեջ և  սառեցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով