ՄՈՐԻՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐ

Մորիով թխվածք

Բաղադրիչներ.
ալյուր – 150 գ,
կարագ – 50 գ,
շաքարավազ – 150 գ,
ձու – 1 հատ,
սպիտակուց – 1 հատ,
վանիլային շաքարավազ – 1 տուփ,
կիտրոն – 1/4 հատ,
մորի կամ այլ հատապտուղ – 100 գ

Ջեռքով խառնել ալյուրը, ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, 1/4 կիտրոնի հյութը, կարագը: Խմոր հունցել, երկար գլանակ դարձնել այն: Կլոր-կլոր կտրատել, օղակները շարել թղթով ծածկած տապակի վրա, դնել 170 °С ջեռոցի մեջ 10 րոպեով: Սպպիտակուցը հարել մի գդալ շաքարավազի հետ, խմորը ջեռոցից հանել, ամեն մեկի վրա մի քիչ սպիտակուց դնել, վրան շարել մարու համ ելակի հատիկներ: 

Թխել տասը-տասնհինգ րոպե, մինչև բեզեի վրա ոսկեգույն կեղև առաջանա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով