ԲԱՆԱՆԻ ՊԱՂՊԱՂԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Բանանի պաղպաղակ
Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 250-300 գ,
բանան – 2 հատ,
սերուցք ըմպելի 10% – 150 մլ,
մեղր – 2 ճ.գդ.,
վանիլ
Կաթնաշոռը, կտրատած բանանը, սերուցքը բլենդերով խառնել: Ավելացնել մեղր կամ շաքարավազ, վանիլ: Պետք է ստացվի թանձր թթվասերի պես զանգված: Դնել սառնարանի մեջ: Սառչելուց հետո փափուկ պաղպաղակ է դառնում: Չորս ժամ անց պաղպաղակը կպնդանա: Մատուցել մրգի կամ հատապտուղների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով