ՄԱՆԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾ

Մանկական խորոված
Բաղադրիչներ.
հավի միս – 500 գ,
կեֆիր – 200 գ,
քացախ –  1 ճ.գդ.,
աղ, պղպեղ – մեկական պտղունց,
սալորի չիր – 5 հատ,
ծիրանի չիր – 5 հատ,
պինդ քերած պանիր – 30 գ,
մարինացված սոխուկներ – 10 հատ
Հավի միսը ոչ մեծ կտորների վերածել, մարինացնել կեֆիրի, քացախի, աղ-պղպեղի խառնուրդի մեջ: Երկու-երեք ժամ անց տապակի վրա յուղաթուղթ դնել, շարել մսի կտորները, ամեն կտորի վրա դնել ծիրանի չիր, սալորաչիր, մի քիչ մարինադ քսել, վրան ցանել քերած պանիր և եփել ջեռոցի մեջ  180 աստիճանում 40 րոպե: Միսը, չիրը, պանիրը, հազարի տերևը, մարինացված սոխուկը շարել չոփիկի վրա: Տոնական «խորովածը» պատրաստ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով