ԱՂՑԱՆ «ՊԻՆԳՎԻՆ»

Աղցան«Պինգվին»

Բաղադրիչներ.
պահածոյացված սաղմոն (горбуша) – 1 տուփ,
սոխ – 1 գլուխ,
եփած բրինձ – 100 գ,
պինդ պանիր – 150 գ,
ձու  – 5 հատ,
քաղցր պղպեղ և անկորիզ ձիթապտուղներ զարդարելու համար,
մայոնեզ

Սոխը մանրացնել, պանիրը քերել, ձուն պինդ խաշել, սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Պահածոյացված սաղմոնի ավելորդ հեղուկը քամել, դնել ափսեի վրա: Վրան լցնել մանրացրած սոխը, վրան մայոնեզ քսել: Հաջորդ շերտը եփած բրինձն է, վրան մայոնեզով ծածկել: 3-րդ շերտը մանր քերիչով անցկացնրած դեղնուցն է, վրան` մայոնեզ: 4-րդ շերտը պինդ պանիրն է, մայոնեզով ծածկված: 5-րդ շերտը մանր քերած սպիտակուցն է: Ձիթապտուղներով և կարմիր պղպեղով զարդարել և պինգվինի տեսք տալ աղցանին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով