ՎԱՖԼՈՒՑ ԵԼԱԿՆԵՐ

Վաֆլուց ելակ

Այսօր բոլոր բաղադրատոմսերը մանկական են և մանուկների համար: Բաղադրիչներ.

վաֆլի  – 6 տուփ, 500 գ,
ձու – 3 հատ,
ճակնդեղի թարմ քամած հյութ –  1 ճակնդեղի,
շաքարավազ – 1/2 բաժակ

Վաֆլին քերիչով կամ մսաղացով անցկացնել: 3 թարմ դեղնուցները մի փոքր հարել պատառաքաղով, դանդաղ լցնել վաֆլու վրա: Լավ խառնել, ելակի ձև տալ: Մեկ առ մեկ մտցնել ճակնդեղի հյութի մեջ, հետո` շաքարավազի մեջ: Իբրև պոչիկ կարելի է տերև կամ եղևնու փուշ դնել: Պատրաստի հատապտուղները  2-3 ժամ դնել սառնարանի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով