ԿՈՏԼԵՏՆԵՐ «ԱՆԱԿՆԿԱԼ»

Անակնկալ կոտլետներ

Բաղադրիչներ.

հավի կրծքամիս- 4 հատ,
յուղ – 2 ճ.գդ.,
հում ձու – 1 հատ, խճողակի համար – 1 հատ խաշած,
պաքսիմատ – 2 բաժակ,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
սխտոր – 4 պճեղ,
կտրատած մաղադանոս – 2 ճ.գդ.,
կտրատած համեմ – 1 ճ.գդ.,
աղ

Ընկույզի միջուկը աղալ: Սխտորը մանրացնել: Ընկույզը, սխտորը, կանաչին, կտրատած ձուն, աղը խառնել: Հավի կրծքամիսը այնպես կտրել, որ ստացվի հարթ մեծ մակերես, ծեծել, բարակեցնել: Ամեն մսի շերտի վրա միջուկ դնել, եզրերը փակել, կոտլետի տեսք տալ: Ձուն 1 ճ. գդ. ջրի հետ հարել, քսել կոտլետների վրա, հետո պաքսիմատի մեջ թավալել: Տաք բուսայուղի մեջ տապակել, կարմրեցնել, հետո եփել ջեռոցի մեջ:  Մատուցել` եփվելուց առաջացած ջուրը վրան լցնելով: Մատուցել լոբու հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով