ՄՐԳԱՅԻՆ ԽՈՒՐՋԻՆ

Մրգի խուրջին

Բաղադրիչներ.
խմոր.
մարգարին – 1/2 տուփ (125 գ)
թթվասեր 25% – 4 ճ.գդ.,
ալյուր – 1,5-2 բաժակ,
սոդա կամ փխրեցուցիչ – 1/2 թ.գդ.,
վանիլին – 1 տուփ,
շաքարավազ – 2 ճ.գդ.,
աղ ըստ ճաշակի,
միջուկ.
խնձոր – 2 հատ,
բանան – 1 հատ,
պահածոյացված անանաս – 2 օղակ,
նարնջի հյութ,շաքարավազ, դարչին ըստ ճաշակի

Սառած մարգարինը քերիչով անցկացնել: Փխրեցուցիչը խառնել ալյուրին: Խառնել թթվասերը, աղը, վանիլը, շաքարավազը, խմոր հունցել: Այն պիտի լինի ոչ ջրիկ, ոչ էլ շատ պինդ:  40-60 րոպե դնել սառնարանը: Շատ կարևոր է, որ խմորը սառչի: Այդպես կարելի է շատ բարակ բացել այն: Միջուկը պատրաստելու համար մանր կտրատել միրգը, ավելացնել շաքարավազը, զգուշորեն խառնել, ցողել նարնջի հյութով: Խմորը մի քանի մասի բաժանել, կլոր բացել, հատկապես բարակ բացել եզրերը, այն մասը, որը պետք է կապվի: Մեջտեղում դնել միջուկը, եզրերը հավաքել, սեղմել կապվելիք հանգույցի մասը: Կապել խմորից «թելով»: Վրան ձվի դեղնուց քսել, թխել 20-25 րոպե 180 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով