ԿՈԼՈԼԻԿ

Կոլոլիկ

Բաղադրիչներ.

ոչխարի միս – 700 գ,
սպիտակաձավար – 4 ճ.գդ.,
ձու – 4-5 հատ,
բրինձ – 4-5 ճ.գդ.,
տոմատի մածուկ – 1,5 ճ.գդ.,
ռեհան,
կանաչ սոխ,
կարտոֆիլ – 4-5 հատ,
մաղադանոս կամ սամիթ,
աղ, պղպեղ

Միսը կտրատել, լվանալ, եփել մեկ ժամ` պարբերաբար փրփուրը հեռացնելով: Բրինձը լավ լվանալ, եփել: Կանաչ սոխը կտրատել, խառնել բրնձրին, աղ անել: Միսը ջրից հանել, արգանակը քամել: Ոսկորներն առանձնացնել, միսը աղալ: Խառնել ձվերի, սպիտակաձավարի հետ, աղ, պղպեղ անել, տասը րոպե խառնել: Մսից գնդիկներ անել, փոս անել, տեղադրել բրնձի միջուկը: 

Կարտոֆիլը մաքրել, կտրատել: Արգանակը եռացնել, մեջը լցնել կարտոֆիլը, մսի գնդիկները, տոմատը: Եփել, վերջում ավելացնել կտրատած կանաչին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով