ԱՊՈՒՐ «ԽԱՐՉՈ»

Խարչո

1 կգ տավարի կամ հորթի միս,
1/2 կգ լոլիկ կամ 2-3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
100գ. ընկույզի միջուկ,
2-3 միջին չափի սոխ,
1 բաժակ բրինձ,
2 թեյի գդալ ուցխոսունելի ,
1 թեյի գդալ զաֆրան,
1/2 թեյի գդակ չոր համեմ,
3 պճեղ սխտոր,
կարմիր աղացախ պղպեղ
1 մեծ փունջ համեմ

Միսը լվանալ, կտրատել, դնել եփվելու, ընթացքում քափը հեռացնել: Սոխը մանր կտրատել, տապակել արևածաղկի կամ ձիթապտղի յուղով: Լոլիկի կեղևը հեռացնել, տրորել կամ մանր կտրատել: Լցնել սոխեռածի վրա և մի քանի րոպե շոգեխաշել: Ընկույզի միջուկը աղալ: Ավելացնել համեմունքները` չոր համեմը, ուցխոսունելին, զաֆրանը, կարմիր պղպեղը: Եթբ միսը գրեթե եփվել է, ավելացնել լոլիկով սոխեռածը, ընկույզը և համեմունքները, բրինձը: Աղ անել: Երբ բրինձը եփվի, լցնել սխտորն ու կանաչին: Մի փոքր թողնել և վերցնել կրակից: Բարի ախորժակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով