ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՁՄԵՐՈԻԿ»

Թխվածք «Ձմերուկ»

Բաղադրիչներ.
շաքարավազ – 120 գ,
կարագ – 150 գ,
ձու – 1 հատ,
ալյուր – 270 գ,
չոր խմորիչ – 1 թ.գդ,
աղ – մի պտղունց,
վանիլին,
մանր չամիչ կամ շոկոլադե գնդիկներ,
սննդային ներկեր

Կարագը լավ հարել, որ կրեմանման զանգված դառնա, ավելացնել ձուն, աղը , վանիլինը , կրկին խառնել: Ավելացնել ալյուրն ու խմորիչը, գդալով խառնել, ապա հունցել էլաստիկ խմոր: Խմորը երեք գունդ անել` մեծ, միջին, փոքր: Մեծը ներկել կարմիր, փոքրը կանաչ, իսկ միջինը ներկել պետք չէ: Սպիտակ խմորը բացել ուղղանկյուն  22х9 սմ չափով: Կարմիր խմորը գլանակ անել 22 սմ երկարությամբ և սպիտակ խմորով այն փաթաթել: Կանաչ խմորը ուղղանկյուն բացել, նրա մեջ փաթաթել սպիտակն ու կարմիրը: Տոպրակի մեջ դնել, թողնել ողջ գիշերվա ընթացքում սառնարանի մեջ: Մյուս օրը ռուլետը կտրատել կես սանտիմետր հաստությամբ շերտերի: Շարել յուղաթղթի վրա, ամեն շերտի մեջ չամիչ կամ շոկոլադե գնդիկներ խրել:  Թխել 180 աստիճանում  10 րոպե: Հանելուց անմիջապես հետո կիսել, քանի դեռ խմորը փափուկ է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


4 Մեկնաբանություններ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՁՄԵՐՈԻԿ»

  1. Լուիզա ասեց.

    Բարև Ձեզ,

    ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՁՄԵՐՈԿ» այս բաղադրատոմսը, որ գտնվում է Ձեր բաղադրատոմսերի ցանկում պատկանում է recipes.am-ին: Կամ բարի եղեք տեղադրեք աղբյուրը, որից որ վերցրել եք, կամ հեռացրեք բաղադրատոմսը Ձեր կայք էջից: Եվ խոսքը վերաբերվում է բոլոր բաղադրատոմսերին, որոնք դուք վերցրել եք recipes.am-ից:

    Լուիզա

    • armmenu ասեց.

      Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր նշած կայքը մեր աղբյուրների թվին չի պատկանում: Շնորհակալություն:

  2. Լուիզա ասեց.

    Վերանայեք Ձեր կայքում գտնվող բաղադրատոմսերը և կհամոզվեք, որ պատկանում է:

    • armmenu ասեց.

      Հարգելի Լուիզա, այն, որ միևնույն բաղադրատոմսը տեղադրված է այլ կայքում, դեռ չի ապացուցում նրա սկզբնաղբյուր լինելը: Հավանաբար, Ձեր օգտատերերը մեր մշտական ընթերցողներն են: Մեր կայքը չի օգտագործում որևէ հայկական կայքում եղած նյութեր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով