ՀԱՄԵՂ ԿԱՂԱՄԲ

Համեղ դիետիկ կաղամբ

Բաղադրիչներ.
կաղամբ – 1-1,2 կգ,
ձու – 2 հատ,
ջուր,
աղ, համեմունքներ,
բուսայուղ

Նոր, թարմ կաղամբի կոթը հեռացնել, կաղամբը բաժանել մոտ 12 մասի, «դիլիմ-դիլիմ անել»: Մոտ երեք րոպե կաղամբի դիլիմները եփել աղաջրում: Հանել, քամիչի վրա դնել, թողնել քամվի և հովանա: Թասի մեջ ձու կոտրել, մի քիչ ջուր, աղ, համեմունքներ ավելացնել, խառնել: Կաղամբները թաթախել ձվի մեջ երկու կողմից, այնուհետև տապակել մինչև ոսկեգունելը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով