ԹՐԹՆՋՈՒԿՈՎ ԱՊՈՒՐ

Թրթնջուկով ապուր

Բաղադրիչներ.

տավարի կրծքամիս – 400 գ,
կարտոֆիլ – 3-4 հատ,
թարմ թրթնջուկ – մի փունջ` 200-300 գ,
սոխ – 1/2 հատ,
գազար – 1 հատ,
կարագ – 1 թ.գդ.,
աղ, սև պղպեղ,
խաշած ձու – 1 հատ

Միսը լվանալ, սառը ջուր լցնել վրան, աղ անել և եփել 1-2 ժամ, փրփուրը պարբերաբար վերցնել: Մսաջուրը պիտի թափանցիկ լինի: Թրթնջուկը լվանալ, եռացած ջրով անցկացնել, կտրատել: Կաթսայի մեջ մի կտոր կարագ հալեցնել, լցնել կտրատած թրթնջուկը: Անընդհատ խառնել: Կարելի է մի քիչ արգանակ ավելացնել: Գազարն ու սոխը կտրատել, տապակել բուսայուղով: Կարտոֆիլը մաքրել, կտրատել: Տաք արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, եփել 15-20 րոպե: Ավելացնել թրթնջուկը, գազարը, սոխը, սև պղպեղը, եռացնել: Մատուցել տաք վիճակում, ափսեի մեջ դնել մի գդալ թթվասեր և մի շերտ խաշած ձու:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով