ԳԱԶԱՐՈՎ ՏՈՐԹ

Գազարով տորթ

Բաղադրիչներ.
ալյուր – 1,5 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
փխրեցուցիչ – 1 տուփ,
դարչին – 1,5 թ.գդ.,
վանիլային շաքարավազ – 1 տուփ,
բուսայուղ – 3/4 բաժակ,
ձու – 3 հատ,
գազար – 2,5-3 հատ,
չամիչ,
խնձոր – 1 հատ
կարելի է նաև կրեմ պատրաստել.
թթվասեր – 300 գ – 15% ,
յուղալի սերուցք – 150 գ,
ընկույզ

Կարագը շաքարավազի և վանիլային շաքարի հետ հարել: Գազարը քերիչով անցկացնել, ավելցանել չամիչը, դարչինը, կտրատած խնձորը, մեկ- մեկ կոտրել ձվերը, լավ խառնել:  Վերջում քիչ-քիչ ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը: Տապակի տակ յուղաթուղթ դնել: Յուղել, խմորը լցնել վրան: Թխել միջին ջերմաստիճանով: Թողնել հովանա: Կարելի է այսպես էլ ուտել: Սակայն առաջարկում ենք այս կրեմը: Թթվասերը լավ հարել, երբ ուռչի, ավելացնել սերուցքը: Տորթը մեջտեղից կիսել, կրեմ քսել, վրան ցանել կտրատած ընկույզ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով