ԱՊՈՒՐ ՉԻԼԻ

Ապուր Չիլի

Բաղադրիչներ.
աղացած միս – 1/2 կգ,
սոխ  – 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
պղպեղ – 1 հատ,
սխտոր  – 3 պճեղ,
կարմիր պահածոյացված լոբի – 400 գ,
տոմատի մածուկ  – 1 ճ.գդ.,
ջուր  –  1/2  բաժակ,
արգանակ – 175 գ,
աղացած գինձ, չաման, չիլի փոշի  –  1- ական թ.գդ.,
աղ

Կաթսայի մեջ յուղով տապակել սոխը, սխտորը, պղպեղը: Միսը համեմունքների հետ տապակել երեք րոպե առանձին թավայի մեջ: Միսը լցնել բանջարեղենի վրա, ավելացնել կեղևած լոլիկները, աղ, տոմատի մածուկ, ջուր և արգանակ: Եռացնել և եփել  25 րոպե: Ավելացնել լոբին, եփել ևս 5 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով