ՌԱՏԱՏՈՒՅ

Ռատատույ

Բաղադրիչներ.
սմբուկ – 2 հատ,
դդմիկ – 1 հատ,
լոլիկ –  8-10 հատ,
սոխ –  1 հատ,
քաղցր պղպեղ – 1 հատ,
սխտոր –  5-6 պճեղ,
կանաչի  (մաղադանոս, համեմ, ռեհան, ուրց)
չոր սպիտակ գինի- 3-4 ճ. գդալ,
տոմատի մածուկ – 2 ճ.գդ.,
ձիթապտղի յուղ – մի քանի ճաշի գդալ,
աղ, պղպեղ, օրեգանո, կանաչ ռեհան,  համեմ

Սոխը մանրացնել, տապակել ճզմած սխտորի հետ բուսայուղի մեջ: Պղպեղը կտրատել, լցնել սոխի վրա, տապակել  3-4 րոպե:  4 լոլիկի կեղևը հանել, բլենդերով մանրացնել, լցնել սոխեռածի վրա: Եփել մոտ հինգ րոպե: Ավելացնել տոմատի մածուկը,  3-4 ճ.գդ. գինի, աղ, համեմունքներ, եռացնել և եփել հինգ րոպե:  Զանգվածի մի մասը լցնել տապակի մեջ: Սմբուկները, դդմիկը, լոլիկները օղակ-օղակ կտրատել, հերթով շարել տապակի մեջ, վրան լցնել մաղադանոս, ռեհան, ավելացնել  3 պճեղ սխտոր, ուրց: Բանջարեղենի վրա ցողել  2-3 ճ. գդ. բուսայուղ, աղ, պղպեղ անել, եփել  60 րոպե 190 աստիճանի ջեռոցում: Տապակը ծածկել յուղաթղթով, կափարիչով ոչ մի դեպքում չփակել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով