ՊԱՆՐՈՎ ԵՎ ՁՎՈՎ ՊԱՏԱՌՆԵՐ

Ձվով, պանրով պատառներ

Բաղադրիչներ.
մայոնեզ – 1 տուփ,
ձու –  5 հատ,
պինդ աղի պանիր – 200 գ,
սխտոր – 5 պճեղ,
բագետ` երկար հաց –  1 հատ

Հացը բարակ շերտերով կտրատել: Ջեռոցը տաքացնել, մի քանի րոպե հացը դնել մինչև ոսկեգույն դառնա: Հացերի վրա երկու կողմից սխտոր քսել: Պանիրն ու խաշած ձուն խառնել մայոնեզին: Խառնել մանրացրած սխտորը նույնպես, թեև կարելի է առանց դրա: Կարելի է նաև կանաչի խառնել: Հացի ամեն շերտի վրա քսել խառնուրդից: Զարդարել կանաչիով, վարունգով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով