ՆԵԽՈՒՐՈՎ ՏԱՎԱՐԻ ՄԻՍ

Նեխուրով տավարի միս

Բաղադրիչներ.
տավարի միս – 700 գ,
նեխուր – 3 ցողուն,
մաղադանոս – փոքրիկ փունջ,
սոխ – 2 գլուխ,
բուսայուղ – 200 մլ,
աղ, սև պղպեղ

Տավարի միսը կտրատել, աղով և պղպեղով համեմել, արագ տապակել բուսայուղով թեժ կրակի վրա:  Ավելացնել նեխուրի կտրատած ցողունները և սոխի կիսալուսնաձև շերտերը: Թավան կիսով չափ լցնել ջրով, մարմանդ կրակի վրա եփել: Վրան ցանել կտրատած մաղադանոս, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով