ՍՊԱՆԱԽՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Սպանախով կարկանդակ

Բաղադրիչներ.
պատրաստի խմոր – 1 տուփ,
սպանախ – 300 գ,
ձու – 4 հատ,
սերուցք – 3 ճ.գդ.,
կաթ – 1 բաժակ,
ֆետա(ոչխարի և այծի կաթերի խառնուրդից պատրաստված պանիր) – 120 գ,
քերած պարմեզան – 3 ճ.գդ.,
մաղադանոս,
աղ, սև պղպեղ

Խմորը բացել և դնել տապակի վրա: Ձուն, կաթը, սերուցքը խառնել: Ավելացնել կտրատած մաղադանոսը, սպանախը, փշրած պանիրը: Աղ անել: Միջուկը տարածել խմորի վրա: Թխել  30–40 րոպե 180 աստիճանի ջեռոցում: Վերջում վրան ցանել քերած պարմեզան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով