ՎԱՐՈՒՆԳՈՎ ,ԲՈՂԿՈՎ ԱՂՑԱՆ

Վարունգով, բողկով աղցան

Բաղադրիչներ.
վարունգ – 600 գ,
բողկ – 200 գ,
հազարի տերև – 30 գ,
մաղադանոս – 30 գ,
սամիթ – 30 գ,
թթվասեր – 150 գ,
կիտրոնի հյութ – 10 մլ,
շաքարավազ,
աղ, պղպեղ

Վարունգը և բողկը լվանալ, օղակ-օղակ կտրատել: Ավելացնել կտրատած մաղադանոսն ու սամիթը: Ափսեի վրա դնել հազարի տերևներ, վրան լցնել կանաչին ու վարունգով բողկը: Թթվասերը խառնել կիտրոնի հյութին, շաքարավազին, աղ, պղպեղ անել: Խառնուրդը լցնել աղցանի վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով