ՊԱՆՐՈՎ ԶԱՄԲՅՈՒՂԻԿՆԵՐ

Պանրով զամբյուղիկներ

Բաղադրիչներ.

շերտավոր խմոր — 0,5 կգ,
պինդ պանիր — 200 գ,
պանիր մոցարելլա — 200 գ,
սև ձիթապտուղ — 1/2 տուփ

Պինդ պանիրը քերիչով անցկացնել: Մոցարելլան հնարավորին չափ բարակ կտրել, բաժակով շրջանակներ կտրել: Ամեն շրջանակի կենտրոնում կլոր բացվածք անել ձիթապտղի համար: Խմորը բարակ բացել և ավելի մեծ բաժակով շրջանակներ` զամբյուղիկներ կտրել: Վերցնել խմորը, մի քիչ ձգել, մեջտեղում դնել մոցարելլան, մեջտեղում` ձիթապտուղը: Վրան քերած պանիր ցանել: Եզրերը բարձրացնել, զամբյուղներ պատրաստել, շարել տապակի վրա: Թխել  25 րոպե 220 աստիճանում: Թխել, մինչև ոսկեգույն դառնան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով