ՕԿՐՈՇԿԱ. ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՌԸ ԹԱՆԱՊՈՒՐ

Օկրոշկա

Բաղադրիչներ.

թան – 5 շիշ,
թթվասեր – 2 տուփ,
կանաչ սոխ – 1 փունջ,
սամիթ – 1 փունջ,
գազավորված ջուր – 1 շիշ,
համեմունքներ կամ կանաչի ըստ ճաշակի,
խաշած կարտոֆիլ – 6 հատ,
ձու խաշած – 5 հատ,
երշիկ անյուղ – 400-500 գ,
թարմ վարունգ – 1 հատ,
բողկ – 1-2 փունջ,
աղ, սև պղպեղ

Ձուն, երշիկը, վարունգը, կարտոֆիլը, կանաչին, սոխը մանր կտրատել: Ավելացնել մի շիշ թանը, թթվասերը և խառնել: Այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, մնացած թանը, գազավորված ջուրը, նորից խառնել: Լցնել ափսեի մեջ, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով