ԴԴՄԻԿՈՎ ԱՂՑԱՆ

Դդմիկով աղցան

Բաղադրիչներ.
դդմիկ – 3-4 հատ,
պղպեղ – 2-3 հատ,
գազար – 5 հատ,
սխտոր – 2 պճեղ,
մաղադանոս, սամիթ կամ այլ կանաչի ըստ ճաշակի,
քացախ –  9% – 0.5 բաժակ,
աղ, պղպեղ,
շաքարավազ – 2 թ.գդ.,
բուսայուղ

Կաթսայի մեջ ջուր եռացնել, լցնել քացախը, երկու գդալ աղ: Դդմիկները երկու րոպե եփել, քամել: Գազարները երկար կտրատել, ինչպես արվում է կորեական աղցանի համար: Պղպեղները երկար շերտատել: Թավայի մեջ կես բաժակ ձիթայուղ լցնել, նախ տապակել գազարը, ապա պղպեղը դաղել, չթողնել փափկի: Թասիկի մեջ ծառնել 2 թեյի գդալ շաքարավազը, կտրատած կանաչին, ճզմած սխտորը: Խառնուրդը լցնել դդմիկի, գազարի ու պղպեղի վրա, խառնել կամ ափսեի մեջ դասավորել շերտ-շերտ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով