ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Սիրահարների օր 2

Սիրահարների օրը սեղանը պետք է լինի տոնական և ռոմանտիկ միաժամանակ: Պաճուճանքների կարիք չկա. որքան սեղանը պարզ լինի, այնքան լավ: Զարմացրեք Ձեր սիրելիին. ափսեի կողքին դրեք երկար ցողունով վարդ: Կարելի է կցել փոքրիկ սիրային բովանդակությամբ բացիկ: Սեղանին դրվող ծաղիկները շատ բուրավետ չպիտի լինեն: Կարելի է սփռոցի վրա թերթիկներ շաղ տալ: Մոմերը ևս ուժեղ հոտ են ունենում, անգամ եթե հոտային հավելումներ չեն պարունակում:

Դրա համար մոմերը վառեք կերակուրն ուտելուց հետո:

Ինչ վերաբերում է գույնի ընտրությանը, տարբերակները բազմազան են:

Ավանդական կարմիր-սպիտակը շատ գեղեցիկ է:  Ճերմակ սփռոցի վրա կարմիր անձեռոցիկներ, կարմիր ուլունքի հատիկներ, վարդի թերթեր դասավորեք: Պատառաքաղն ու դանակը կապեք կարմիր ժապավենով: Կարելի է որպես իմնական գույն օգտագործել դեղինը, որը թեթև և ուրախ տրամադրություն է ստեղծում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

  1. Gayane ասեց.

    Shat gexecik e ev original.

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով