ԱՐԱՅԵՍ. ԼԻԲԱՆԱՆՑԻ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ ՍԵՆԴՎԻՉԸ

Արայես

Բաղադրիչներ.
աղացած միս – 250 գ,
հալած պանիր «Կիրի» – 4 հատ,
մեծ լոշիկ` փիթա – 1 հատ,
սոխ – 0,5 հատ,
քաղցր պղպեղ – 0,5 հատ,
մաղադանոս – 1 ճ.գդ.,
չորացրած  անանուխ – 0,5 ճ.գդ.,
սև աղացած պղպեղ – 1/4 թ.գդ.,
աղ

Լոշիկը չորս մասի բաժանել, Պղպեղը, սոխը, մաղադանոսը մանր կտրատել: Այդ ամենը խառնել մսին, Կիրիին, աղ, պղպեղ անել, համեմել: Լավ խառնել: Լոշիկը վերցնել, բացել, քանի որ այն երկտակ է: Բարակ շերտով քսել միջուկը: 

Փակել, նույնն անել մյուս երեք հացերի հետ, դնել ջեռոցի մեջ: 10 րոպե եփել 160-180 աստիճանում: Եփել ցանցի վրա,հանել, թողնել ցանցի վրա հովանա: Եթե անմիջապես դրվի ափսեի մեջ, կխոնավանա և կքանդվի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով