ԽՆՁՈՐՈՎ ԵՎ ՆԵԽՈՒՐՈՎ ՁՈՒԿ

Խնձորով ձուկ

Բաղադրիչներ.
ձկան փափկամիս – 500 գ,
խնձոր – 2 հատ,
սոխ – 2 հատ,
նեխուր – 1 ցողուն,
տոմատի մածուկ – 2 ճ.գդ.,
պաքսիմատ – 1 ճ.գդ.,
քերած պինդ պանիր – 1 ճ.գդ.,
թթվասեր – 200 գ,
սև աղացած պղպեղ,
աղ,
բուսայուղ

Խնձորները, սոխն ու նեխուրը լվանալ, քերիչով անցկացնել, խառնել: Հրակայուն ապակուց տապակի մեջ բուսայուղ քսել: Լցնել պատրաստած զանգվածը: Ձուկը լվանալ, կտրտել, աղ անել, դնել բանջարեղենի վրա: Տոմատի մածուկը խառնել թթվասերին, լցնել ձկան վրա: Վրան ցանել պաքսիմատ և քերած պանիր: Եփել մոտ կես ժամ տաք ձեռոցում: Մատուցել խաշած կարտոֆիլի և լոլիկով աղցանի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով