ԽՐԹԽՐԹԱՆ ԼԱՎԱՇ

Խրթխրթան լավաշ

Բաղադրիչներ.
լավաշ – 1 հատ,
երշիկ – 100 գ,
լոլիկ-1 հատ,
մայոնեզ,
պանիր – 100 գ,
համեմ

Լավաշը չորս մասի բաժանել: Լոլիկը օղակ-օղակ կտրտել: Պանիրը, երշիկը երկար շերտատել: Կանաչին մանրացնել: Վերցնել լավաշի կտորը, վրան դնել լոլիկի շերտ, վրան` պանիր և երշիկ, կանաչիով ծածկել, մայոնեզապատել: Փաթաթել ծրարաձև այնպես, որ միջուկը մնա ներսում: Ծրարը տապակել կարագի կամ բուսայուղի մեջ: Մատուցել տաք-տաք:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով