ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԺԵԼԵ ԳԻՆՈՒ ՀԵՏ

Ֆրանսիական աղանդեր

Բաղադրիչներ.

կաթ – 1 բաժակ,
շաքարի փոշի – 360 գ,
վանիլի էսենցիա – 1/5 թ.գդ.,
ձվի դեղնուց – 2 հատ,
ժելատին – 2 ճ.գդ.,
կաթնաշոռ – 300 գ,
թանձր սերուցք – 1 բաժակ,
կարմիր գինի – 3 ճ.գդ.

Ժելատինի վրա եռացրած սառը ջուր լցնել, թողնել մի  կես ժամ: Ավելորդ հեղուկը թափել, գոլորշու վրա տաքացնել, չթողնել եռա: Կաթը տաքացնել, դնել գոլորշու վրա, ավելացնել 3 ճաշի գդալ շաքարի փոշի, վանիլի էսենցիան, հարած դեղնուցները և անընդհատ խառնելով եփել: Թողնել գոլորշու վրա այնքան, որ թանձրանա: Խառնել ժելատինի, տրորած կաթնաշոռի, հարած սերուցքի հետ: Զանգվածը լցնել ամանների մեջ, սառեցնել: Գինին խառնել մնացած շաքարի փոշուն, եփել, մինչև թանձրանա: Ափսեի մեջ լցնել գինու քաղցրահյութը, վրան դնել դոնդողը և զարդարել մրգերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով