ՊԱՐՄԵԶԱՆՈՎ ՁՎԱԾԵՂ

Պարմեզանով ձվածեղ

Բաղադրիչներ.
քերած պարմեզան պանիր – 50 գ,
ձու – 5 հատ,
սերուցք – 100 մլ,
լոլիկ – 400 գ,
սոխ – 50 գ,
սխտոր – 20 գ,
ձիթայուղ – 60 գ,
կարագ – 40 գ,
աղ – 5 գ,
սև աղացած պղպեղ – 5 գ

Սոխն ու սխտորը մանր կտրատել: Լոլիկները խոշոր կտորների վերածել: Թավայի մեջ 1 ճաշի գդալ ձիթայուղ լցնել, տապակել սոխն ու սխտորը: Ավելացնել լոիկները, շոգեխաշել մի քանի րոպե: Ավելացնել պահածոյացված լոլիկի հյութը: Ձվերը սերուցքի հետ հարել, աղով և պղպեղով համեմել, ավելացնել պարմեզանի կեսը, խառնել: Մեծ թավայի մեջ  2 ճաշի գդալ ձիթայուղ և  1 ճաշի գդալ կարագ լցնել: Լցնել ձուն, տարածել թավայով մեկ: Շուռ տալ, եփել հակառակ կողմից նույնպես: Երկար շերտերով կտրատել և մատուցել տոմատի սոուսի հետ: Վրան ցանել պարմեզանի մնացած մասը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով