ԿՈՐԺԻԿ

Կորժիկ

Բաղադրիչներ.

ալյուր – 2 բաժակ,
կարագ – 2 ճ.գդ.,
թթվասեր – 2/3 բաժակ,
ձու – 2 հատ,
սոդա – 0,5 թ.գդ.,
շաքարավազ – 3 ճ.գդ.

Ալյուրը մաղել, բլրակ անել սեղանի վրա, փոս անել: Փոսի մեջ լցնել թթվասերը, մեկ ձու, աղ, սոդա, հալված կարագը: Խմոր հունցել: Բացել կես սմ հաստությամբ, բաժակով կամ այլ գործիքով շրջանակներ կտրել: Մի ձու հարել, քսել տապակին դրված կորժիկների վրա: Մի քանի տեղից ծակծկել կորժիկները պատառաքաղով: Թխել տաք ջեռոցում: 10-15 րոպեից հանել և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԿՈՐԺԻԿ

  1. Elisa ասեց.

    Indz tvum e ster mi sxal ka ttvasere karor e 2/3 chashi gtal e voch te bajak?

  2. armmenu ասեց.

    2/3 բաժակն այնքան էլ շատ չէ, օգտագործեք բարձր յուղայնությամբ թթվասեր:

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով