ԿՐԵՄ-ԹԵՅ

Կրեմ-թեյ

Բաղադրիչներ.

սև չոր թեյ – 2 թ.գդ.,
ջուր – 300 մլ,
դեղնուց – 2 հատ,
շաքարավազ – 2 թ.գդ.,
կիտրոնի քերած կեղև – 1/3 թ.գդ.

Թեյը խառնել կիտրոնի կեղևի հետ և վրան լցնել 150 մլ եռացած ջուր: 3 րոպե անց լցնել մնացած եռջուրը, թրմել 2-3 րոպե և հովացնել: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, աստիճանաբար լցնել թեյի մեջ: Հետո ողջ խառնուրդը հարել, մինչև փրփրի: Մատուցել անմիջապես, քանի դեռ փրփուրը չի նստել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով