ՁՈՒԿ ՄԱՐԻՆԱԴՈՎ

Ձուկ մարինադով

Բաղադրիչներ.
ձուկ (ձողաձուկ) – 500-700 գ,
գլուխ սոխ – 1 հատ,
պղպեղ – 1 հատ,
գազար – 2 հատ,
լոլիկ – 1 հատ,
կեչուպ – 100 գ,
մեխակ – 5-6 հատ,
դափնու տերև – 1 հատ

Գազարը երկար շերտերով կտրել, իսկ սոխն ու պղպեղը` կիսած օղակներով: Կարագը հալեցնել և սոխը տապակել երկու րոպե, հետո խառնել գազարի և պղպեղի հետ, տապակել: Ավելացնել տոմատ կամ կեչուպ, մանրացված լոլիկ, մեխակ, աղ, պղպեղ, դափնու տերև, շաքարավազ: Երկու րոպե շոգեխաշել, անջատել: Առանձին տապակել ձկան միսը` առանց փշերի ու կաշվի: Մարինադը խառնել ձկան հետ, եփել ևս 10, անընդհատ խառնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով