ԳԱԶԱՐՈՎ ԽՅՈՒՍ-ԱՊՈՒՐ

Գազարով ապուր

Բաղադրիչներ.
ձիթապտղի յուղ extra virgen – 1 ճ.գդ.,
սոխ – 2-3 հատ,
գազար – 800 գ,
ծովի ուտելի աղ – 1 թ.գդ.,
սև աղացած պղպեղ – 1/2 թ.գդ.,
կոճապղպեղ աղացած – 1 պտղունց,
ջուր – 2 բաժակ,
հավի արգանակ – 2 բաժակ,
սերուցք յուղալի – 2 ճ.գդ.

Խորը կաթսայի մեջ յուղը տաքացնել, սոխն ու կտրատած գազարը տապակել 10 րոպե: Աղով, պղպեղով, կոճապեպղեով համեմել: Ավելացնել 2 բաժակ ջուր և արգանակ եռացնել: Կափարիչը փակել,  25 րոպե եփել մինչև գազարը փափկի: Թողնել հովանա: Գազարի զանգվածի կեսը և 1 ճ.գդ. սերուցքը հարել բլենդերի մեջ, լցնել կաթսան: Մնացածն էլ նույն կերպ մշակել, ապուրը թեթևակի տաքացնել, մատուցել: Զարդարել մաղադանոսով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով