ՀԱԶԱՐՈՎ ՊԱՆԻՆԻ

Պանինի

Բաղադրիչներ.
սենդվիչի հաց- 4 հատ,
խաշած ձու – 2 հատ,
դեղին պղպեղ – 1 հատ,
լոլիկ – 1 հատ,
հազար – 1 փունջ,
ձիթապտուղ – 1 բուռ,
թացանի համար.
մայոնեզ – 2 ճ.գդ.,
քացախ – 1 ճ.գդ.,
աղ, պղպեղ

Սենդվիչի բուլկու վերևի մասը կափարիչի պես կտրել, միջուկը հանել: Ձվերը կիսել, հազարը խոշոր կտրատել, մնացած բաղադրիչները մանրացնել: Մայոնեզը, քացախը, աղ, պղպեղը խառնել, լցնել կտրատած մթերքի վրա, խառնել և լցնել բուլկիների մեջ: Կափարիչը դնել վրան, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով