ՓԱԽԼԱՎԱ

Փախլավա

Առաջարկում ենք «Փախլավայի» անհամար տարբերակներից մեկը: Բաղադրիչներ.
խմորիչ – 2,5 թ.գդ.,
ալյուր – 3 բաժակ,
կաթ – 1 բաժկ,
ձու – 1 հատ,
կարագ – 100 գ,
շաքարավազ – 1 ճ.գդ.,
աղ,
բուսայուղ,
ընկույզ – 350 գ,
շաքարավազ – 1,5 բաժակ,
կարագ – 100 գ,
մեղր – 100 գ

Խմորիչը կաթին խառնել, թողնել կես ժամ: Ալյուրը մաղել, ավելացնել ձուն, կաթը, աղ, շաքարավազ, փափկած կարագ և բուսայուղ: Խմորը հունցել, դնել մի կողմ: Ընկույզը մանրացնել, խառնել 200գ շաքարավազին: Խմորը բաժանել 5-7 մասի: Շերտը կես սմ հաստությամբ բացել, դնել յուղած տապակին: Վրան տարածել ընկույզի միջուկի մի մասը: Դնել հաջորդ խմորը, այսպես մինչև վերջին շերտը: Փախլավաձև կտրատել, վրձինով հարած ձու քսել խմորի վրա: Թխել 180 աստիճան ջերմության ջեռոցում 20 րոպե: Կարմրելուց հետո փախլավան հանել, վրան մեղր լցնել, քանի դեռ խմորը տաք է:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>