ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ՊՈՒԴԻՆԳ

Կաթնաշոռով պուդինգ

Բաղադրիչներ.
կաթնաշոռ – 300 գ,
ձու – 2 հատ,
շաքարավազ – 1/3 բաժակ,
սպիտակաձավար ( манки) – 2 ճ.գդ.,
չամիչ – 50 գ,
կարագ – 50 գ

Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել և հարել շաքարավազի հետ: Դեղնուցն ու կաթնաշոռը խառնել: Կաթնաշոռին ավելացնել սպիտակաձավարը, փափուկ կարագը և չամիչը, խառնել: Ավելացնել սպիտակուցը` անընդհատ խառնելով: Թխել տաք ջեռոցում մոտ 15 րոպե: Վրան շաքարի փոշի ցանել: Մատուցել մուրաբայի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով