ԿԱՆԱՉ ՈԼՈՌ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ

Կանաչ ոլոռ

Բաղադրիչներ.
կանաչ ոլոռ – 500 գ,
գլուխ սոխ – 6 հատ,
կարագ – 3 ճ.գդ.,
ալյուր – 1 թ.գդ.,
աղ, շաքարավազ,
մաղադանոս – 1 փունջ

Սոխը մաքրել, օղակ-օղակ կտրատել: Տապակել բուսայուղի կեսի մեջ մինչև ոսկեգույն դառնա: Մի քիչ ջուր ավելացնել, լցնել կանաչ ոլոռը և եփել տասը րոպե: Ալյուր ավելացնել, զգուշորեն խառնել: Աղ, շաքարավազ լցնել ոլոռի վրա, մի քանի րոպե եփել: Մատուցելիս վրան կարագ և կտրատած մաղադանոս դնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով