ԳԱՐԵՋՐՈՎ ԲԼԻՆՆԵՐ

Բլիններ գարեջրով

Բաղադրիչներ.
ձու – 2 հատ,
բաց գույնի գարեջուր – 0.5 լ,
կեֆիր – 0.5 բաժակ,
աղ – 1  թ.գդ.,
շաքարավազ – 2 թ.գդ.,
բուսայուղ,
մայոնեզ,
կանաչի,
ալյուր – 2 բաժակ,
քաղցր պղպեղ,
պանիր – 150 գ,
սխտոր – 2 պճեղ

Դեղնուցներն առանձնացնել, ավելացնել աղ, շաքարավազ, կեֆիր և հարել: Ավելացնել գարեջուրը, խառնել: Լցնել ալյուրը, խառնել: Սպիտակուցները առանձին հարել, լցնել խմորի վրա, մեկ-երկու գդալ բուսայուղ ավելացնել և խառնել: Տաք թավայի մեջ թխել բլիններ: 

Պղպեղը մանր կտրատել, պանիրը քերիչով անցկացնել, սխտորը ճզմել, կանաչին մանրացնել:

Խառնել այս ամենը մայոնեզին, կստացվի միջուկ: Միջուկից մի քիչ դնել խմորի վրա, փաթաթել: Մատուցել կտրատած` իբրև նախուտեստ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով