ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԼՑՈՆԱԾ ՁՈՒԿ

Լցոնած ձուկ

Բաղադրիչներ.
ձուկ – 1 կգ,
պղպեղ – 200 գ,
գազար – 100 գ,
չերրի լոլիկ – 6-7 հատ կամ  2 սովորական լոլիկ,
գլուխ սոխ – 100 գ,
լայմ կամ կիտրոն,
կանաչի,
սոուսի համար.
բուսայուղ – 3 ճ.գդ.,
սխտոր – 3 պճեղ,
աղ,
պղպեղ

Սոխը կտրատել, գազարը քերել: Պղպեղի սերմերը հեռացնել, մանրացնել: Լոլիկը շերտատել: Կանաչին մանրացնել: Նախ տապակել սոխը, հետո ավելացնել գազարը, ապա` պղպեղը: Լոլիկը լցնել ևս մի քիչ տապակել, կանաչի, աղ, պղպեղ լցնել, խառնել և վերցնել կրակից: Բուսայուղի մեջ լցնել աղ, պղպեղ, մանրացրած սխտոր, խառնել: Ձուկը մաքրել, տապակած բանջարեղենը լցնել փորի մեջ: Դնել տապակի մեջ, վրան լցնել բուսայուղով սոուսը: Եփել 180 աստիճան ջերմության ջեռոցում: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով