ՁԿՈՎ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Ձկով ջեռեփուկ

250 գրամ աղ դրած ձուկ
200 գրամ կեղևով եփած կարտոֆիլ
1 պինդ խաշած ձու
20 գրամ կարագ
80 գրամ կաթ
1/2 ձու
պաքսիմատ
մաղադանոս

Աղ դրած ձուկը մեկ օր թողնել ջրի մեջ` հաճախակի ջուրը փոխելով: Հետո եփել, կաշին ու փշերը հեռացնել: Կտորների բաժանել: Կարտոֆիլի կեղևը մաքրել, կտրատել կես սանտիմետրանոց կտորներով: Յուղած տապակի մեջ հերթով շարել կարտոֆիլը, հետո` ձուկը, կտրատած ձուկը, կանաչին: Արանքներում կարագի կտորներ դնել: Այնպես անել, որ վերևի շերտը լինի կարտոֆիլ  կարագի կտորների հետ: Շերտերի վրա կաթը, որի մեջ նախապես խառնել ենք ձու: Վրան ցանել պաքսիմատը: Եփել ջեռոցում մոտավորապես կես ժամ: Մատուցել տոմատի թանձրահյութի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով